Օգոստոսի 3-ին՝ ժամը 17:50-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Ford» (վարորդ՝ Պ. Գ., ծնված 1991 թ․) և VAZ (վարորդ՝ Ա. Դ., ծնված 1953 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Ford մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մ. Գ.-ն (ծնված 1954 թ․) տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։
Փրկարարները VAZ մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս. Հ.-ին (ծնված 1959 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, այնուհետև ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Դ.-ին և տեղափոխել բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է վերջինիս մահը:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։