Իսրայելի ռազմաօդային ուժերը Լիբանանի հարավում ոչնչացրել են «Հեզբոլլահ» շարժման հրամանատարներից մեկին: ՑԱՀԱԼ-ի հաղորդագրության համաձայն՝ Ալի Նազիհ Աբեդ Ալին ներգրավված է եղել շարժման հարավային ճակատի գործունեությանը, ծրագրել և իրականացրել է տարբեր ահաբեկչական գործողություններ:
Հուլիսի 30-ին էլ Իսրայելի բանակն ավիահարված էր հասցրել Լիբանանի մայրաքաղաքին։ ՑԱՀԱԼ-ի հայտարարության համաձայն՝ թիրախում է եղել Հըզբոլլահի հրամանատարներից մեկը, որը պատասխանատու է Գոլանի բարձունքների վրա հրթիռային հարձակման համար:
Ավելի ուշ հայտնի է դարձել Ֆուադ Շուքրի սպանության մասին, որը բարձրաստիճան հրամանատար էր և Հեզբոլլահի գլխավոր քարտուղարի «աջ ձեռքը»:
Տարածաշրջանում լարվածության ֆոնին Բեյրութում ամերիկյան դեսպանատունը Միացյալ Նահանգների քաղաքացիներին հորդորել է ցանկացած հասանելի չվերթով հեռանալ Լիբանանից։ Դիվանագիտական առաքելությունը միաժամանակ նշել է, որ հետաձգված և չեղարկված չվերթները կարող են բարդացնել երկրից հեռանալու գործընթացը:
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։