Սուբվենցիոն ծրագրով Սևքար բնակավայրում հիմնանորոգվել է գյուղամիջյան պուրակը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սալիկապատվել է տարածքը, պոմպակայան և ֆիլտրացիոն համակարգ է տեղադրվել շատրվանների համար։ Ծրագրի ընդհանուր արժեքը 89 մլն դրամ է, որից 49 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը»,- գրել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում։