Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի հատվածի հյուսիսում ՀԱՄԱՍ-ի կառավարման և սպառազինությունների արտադրության կենտրոնին հարվածելու մասին: ՑԱՀԱԼ-ից հայտնել են, որ ավելի վաղ այդ շենքում դպրոց է եղել:
Լրատվամիջոցները հայտնում են, որ գնդակոծության հետևանքով տասը պաղեստինցի է զոհվել, մի քանիսը՝ վիրավորվել: Արաբական աղբյուրների համաձայն՝ դպրոցի տարածքում պատսպարված են եղել ռմբակոծությունից փախած խաղաղ բնակիչներ:
Իսրայելի բանակն իր հերթին պնդում է, որ մինչև բարձր ճշգրտության զինամթերքի հասցրած հարվածը հետախուզություն է իրականացվել քաղաքացիական անձանց վնաս պատճառելու ռիսկը նվազեցնելու համար: