Իսրայելի ռազմաօդային ուժերը Լիբանանի հարավում ոչնչացրել են «Հեզբոլլահ» շարժման դաշտային հրամանատարին: Այդ մասին ասված է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ:
«Իսրայելի ռազմաօդային ուժերը Լիբանանի հարավում գտնվող Բազուրիայի շրջանում ոչնչացրել են ահաբեկիչ Ալի Նազիհ Աբեդ Ալիին»,- հայտնել են ՑԱՀԱԼ-ից:
Նշվում է, որ նա ներգրավված է եղել շարժման հարավային ճակատի գործունեության մեջ, ծրագրել և իրականացրել է տարբեր ահաբեկչական գործողություններ: