Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, թե ԱՄՆ-ը և ամերիկացի գործարար Իլոն Մասկը կանգնած են Վենեսուելայում պետական հեղաշրջման անհաջող փորձի ետևում:
«Նրանք փորձում են Վենեսուելայում բեմադրել «Գուաիդո» ֆիլմի երկրորդ մասը»,- նշել Է Մադուրոն՝ զուգահեռ անցկացնելով 2019 թվականի իրադարձությունների հետ, երբ որոշ երկրներ Վենեսուելայում նախագահի ընտրությունից հետո երկրի ընտրված նախագահ են ճանաչել են Խուան Գուաիդոյին:
Մադուրոն նաև զգուշացրել է՝ Վենեսուելայի աջ ընդդիմությունը՝ Կորինա Մաչադոյի գլխավորությամբ, ահաբեկչություն է նախապատրաստում Կարակասում: Նրա խոսքով՝ Վենեսուելայի իշխանությունները տեղեկություն են ստացել Կարակասի Բեյո Մոնտե գոտում ծրագրվող ահաբեկչության մասին:
Հուլիսի 28-ին Վենեսուելայում կայացած նախագահի ընտրության արդյունքով երկրի ազգային ընտրական խորհուրդը արձանագրել է Մադուրոյի հաղթանակը՝ ձայների 51,95 տոկոսով: Նրա հիմնական մրցակից Էդմունդո Գոնսալեսը, ըստ խորհրդի, ստացել է ձայների 43,18 տոկոսը: Գոնսալեսի թիմը չի ընդունել ընտրության արդյունքները: Մի շարք պետություններ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, չեն ճանաչել ընտրությունների հայտարարված արդյունքները: Վենեսուելայում ընտրությունից հետո բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, որոնց ընթացքում, ձերբակալվել է ավելի քան 1200 ցուցարար: