ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ աշխատանքային այցի ընթացքում հետևել է Այրումի մանկապարտեզում ընթացող նորոգման աշխատանքներին։ Սուբվենցիոն ծրագրով Այրումում իրականացվում են նաև ասֆալտապատման աշխատանքներ։ Ընդհանուր ենթածրագրի արժեքը 53 մլն դրամ է, որից 29 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը: