Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ աշխատանքային այցի երկրորդ օրը շարունակել է ծանոթանալ սուբվենցիոն և այլ ծրագրերով տարբեր բնակավայրերում իրականացված և այժմ ընթացքի մեջ գտնվող ծրագրերին:
Վարչապետը նախ ծանոթացել է Հ-26, /Մ-4/ - Ենոքավան – Կարմիրգյուղ - /Մ-16/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 6.3 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Ծրագրի արժեքը 642 մլն դրամ է, որը հատկացրել է Կառավարությունը:
Իջևան համայնքում կառավարության ղեկավարին է ներկայացվել մասնավոր հատվածի կողմից դեկորատիվ բույսերի արտադրության և ընդլայնման ներդրումային ծրագիրը: Դրա շրջանակում նախատեսվում է արտադրությունն ընդլայնել մինչև 70 հեկտար, այժմ աշխատանքներն իրականացվում են շուրջ 16 հա-ի վրա։
Նիկոլ Փաշինյանի հաջորդ կանգառը եղել է Խաշթառակում, որտեղ ներկայացվել է ժամանակավոր կամուրջի շինարարության ընթացքը: Շինարարության արժեքը մոտ 32 մլն դրամ է։ Արդյունքում կառուցվելու է ժամանակավոր անցում: Աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով: Խաշթառակի կամուրջը փլուզվել էր Տավուշի մարզում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով:
Մարզային այցի երկրորդ օրը վարչապետը ծանոթացել է նաև Նոյեմբերյան համայնքի Բագրատաշենի նոր մոդուլային մանկապարտեզի կառուցման ընթացքին: Ծրագրի 874 մլն դրամ է: Կառուցվում է մեկ հարկանի մետաղական կոնստրուկցիաներով շենք՝ 144 տեղ հզորությամբ մսուր մանկապարտեզ։ Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է 874,3 մլն դրամ:
Նոյեմբերյան համայնքում Նիկոլ Փաշինյանին նաև ներկայացվել է Բագրատաշենի նոր դպրոցի կառուցման ընթացքը, որի արժեքը 1 մլրդ դրամ է: Դպրոցը նախատեսված է 432 աշակերտի համար: Աշխատանքները նախատեսվում է ավարտել 2026 թվականին:
Կառավարության ղեկավարն այցելել է Նոյեմբերյան համայնքի Այրումի մանկապարտեզ, որի հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն մինչև 2024թ. սեպտեմբեր: Կատարվել են շենքի ամբողջական հիմնանորոգման և կահավորման աշխատանքներ: Տարածքի բարեկարգման աշխատանքներն ընթացքի մեջ են:
Տավուշում վարչապետին ներկայացվել են Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան, Այրում, Բերդավան, Բագրատաշեն, Ոսկեպար և Կողբ բն․ ասֆալտապատում ծրագրի ենթածրագրով Նոյեմբերյան-համայնքի Այրում քաղաքի ասֆալտապատման աշխատանքները: Սուբվենցիոն ծրագրով իրականացվող ենթածրագրի ընդհանուր արժեքը 53 մլն դրամ է, որից 29 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը:
Այնուհետև՝ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Նոյեմբերյանի Շիրազի փողոցի ասֆալտապատման աշխատանքներին: Սուբվենցիոն ծրագրով իրականացված ծրագրի արժեքը 86 մլն դրամ է, որից 47 մլն դրամը տրամադրել է Կառավարությունը: Կատարվել են 670 գծմ ճանապարհի վերակառուցման աշխատանքներ 4070քմ մակերեսի վրա:
Այցի շրջանակում կառավարության ղեկավարին ներկայացվել են Բաղանիս բնակավայրի 5-րդ փողոցի սալապատման աշխատանքները: Սուբվենցիոն ծրագրով իրականացված ծրագրի արժեքը 39 մլն դրամ է, որից 27 մլն դրամը տրամադրել է Կառավարությունը: Կատարվել է 534 գծմ ճանապարհի վերակառուցման և տուֆապատման աշխատանքներ 2136 քմ մակերեսի վրա:
Ճանապարհաշինարարական ծրագրերի շրջանակում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Աճարկուտ-Կիրանց 3,7 կմ հատվածի վերակառուցման աշխատանքներին, որի նախահաշվային արժեքը շուրջ 1,1 մլրդ դրամ է: Աշխատանքներն ավարտական փուլում են։
Կիրանց գյուղի հատվածում վարչապետին ներկայացվել են նոր ճանապարհի կառուցման աշխատանքները: Ասֆալտապատման աշխատանքներն ավարտված են, ավարտին են մոտենում ճանապարհի կահավորման և հենապատերի կառուցման աշխատանքները։ Ճանապարհի ընդհանուր երկարությունը մոտ 0,7 կմ է։
Իջևան համայնքի Սարիգյուղ բնակավայրում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կառավարության «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման» ծրագրով անասնաշենքի կառուցման ծրագրին, որի արժեքը 23 մլն դրամ է: Ֆերմերը ձեռք է բերել Ջերսեյ և Ֆլեգվի ցեղատեսակների խոշոր եղջերավոր կենդանիներ՝ 16 գլուխ ։ Օրական արտադրվում է 22-23 լիտր կաթ, հաշվի առնելով բարձր որակը՝ այն վաճառվում է 300 դրամով։ Անասնաշենքը նախատեսված 20-25 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիների համար։
Բերքաբեր բնակավայրում վարչապետը հանդիպում է ունեցել բնակչության հետ, լսել նրանց խնդիրները և պատասխանել մի շարք հարցերի:
Կառավարության ղեկավարը ներկա է գտնվել Սևքար բնակավայրի գյուղամիջյան պուրակի բացման արարողությանը: Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 89 մլն դրամ է, որից 49 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը: Իրականացվել է 2230 քմ տարածքի բարեկարգում, 1285 քմ սալիկապատում, շատրվանների համար պոմպակայանի և ֆիլտրացիոն կայանի կառուցում:
Վարչապետը Ոսկեպարում հանդիպել է բնակիչների հետ, պատասխանել «Սահմանամերձ բնակավայրերում բնակարանային ապահովության պետական աջակցության» ծրագրին վերաբերող հարցերի: