Շարունակվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Տավուշի մարզ:
Վարչապետը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է՝ Բագրատաշենի նոր մոդուլային մանկապարտեզի շինարարությունն ընթացքի մեջ է:
«144 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի կառուցման նպատակով Կառավարությունը հատկացրել է 874,3 մլն դրամ:
Բագրատաշենում մեկնարկել են նաև նոր դպրոցի կառուցման աշխատանքները։ Դպրոցը նախատեսված է 432 աշակերտի համար: Ծրագրի արժեքը 1 մլրդ դրամ է»,- գրել է վարչապետը:
Մանրամասները՝ տեսանյութում: