Շարունակվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Տավուշի մարզ.
Ֆեյսբուքի իր էջում Նիկոլ Փաշինյանը հայտնել է՝ Հ-26, /Մ-4/-Ենոքավան-Կարմիրգյուղ-/Մ-16/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են:
«Կառավարությունը 6.3 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման համար հատկացրել է 642 մլն դրամ»,- գրել է վարչապետը:
Մանրամասները՝ տեսանյութում։