Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը օգոստոսի 2-ին այցելել է Թուրքիայի Քընալը կղզու շուկայում հայ համայնքի՝ հարձակման ենթարկված հայտնի ներկայացուցիչ Կարո Գաբրիելյանին:
Այս մասին տեղեկանում ենք պատրիարքության Ֆեյսբուքի էջից:
«Պատրիարք Հայրը յայտնեց, որ նման արարք մը ցաւ պատճառած էր բոլոր լսողներուն մօտ։ Ինք եւս կը ցաւակցէր և փափաքած էր անձամբ այցելել Գաբրիէլեանը իր բնակարանին մէջ։
Զրոյցի տևողութեան ընթացքին Գաբրիէլեան ընտանիքի անդամները մանրամասնութիւններ փոխանցեցին յուզիչ դէպքին մասին։
Կարօ Գաբրիէլեան վիրաւորուած է քիթէն ու ձեռքէն։ Ոստիկանութիւնը հետաքննութիւն բացած է դէպքի առնչութեամբ։
Անոնք ըսին, որ տեղական ու համայնքային զանազան շրջանակներ կը պախարակեն դէպքը, բան մը որ մխիթարական երևոյթ էր իրենց համար»,- ասված է գրառման մեջ:
Պոլսո հայոց պատրիարքն արագ ապաքինում է մաղթել նրան և հայտնել, որ պատրիարքական աթոռը զորակցում է Գաբրիելյան ընտանիքին: