Անցկացվեց Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնը: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ այս տարի կինոարվեստը մայրաքաղաքից տեղափոխվեց Տավուշի մարզ:
Երկրորդ տարին անընդմեջ փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է: Կինոփառատոնն այս տարի ստացել էր ավելի քան 700 հայտ 85 երկրից՝ Չինաստանից մինչև Բրազիլիա ու Եվրոպա։
Մրցութային ծրագրում ընդգրկվել է 46 ֆիլմ. 3 անվանակարգում «Միջազգային ծրագիր»՝ խաղարկային կարճամետրաժ ֆիլմեր, «Ազգային ծրագիր»՝ խաղարկային կարճամետրաժ և վավերագրական ֆիլմեր և «Ուսանողական ծրագիր»՝ խաղարկային կարճամետրաժ և վավերագրական ուսանողական ֆիլմեր։ Կինոդիտումներ, ստեղծագործական հանդիպումներ, քննարկումներ ու վարպետության դասեր. 5 օր շարունակ՝ հուլիսի 29-ից օգոստոսի 2-ը, հանդիսատեսը հնարավորություն ուներ դիտելու միջազգային հեղինակավոր կինոփառատոների մրցանակակիր կարճամետրաժ ֆիլմեր:
Կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնը ոչ միայն աջակցում ու խրախուսում է կինոարտադրության զարգացումը, այլև ձևավորում նոր կինոսերունդ:
Մանրամասները՝ տեսանյութում։