Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 2-ից մինչև օգոստոսի 26-ը՝ ժամը 23:00-ից մինչև 08:00-ը փակ է լինելու Քանաքեռի 1-ին փողոցը՝ Քանաքեռի 1-ին փողոց - Ազատություն պողոտայի խաչմերուկից մինչև Քանաքեռի 1-ին փողոց – Զ. Քանաքեռցու փողոց խաչմերուկ եղած ճանապարհահատվածը: Դեպի Զ. Քանաքեռցու փողոց տրանսպորտային միջոցներին առաջարկվում է երթևեկել Պարույր Սևակի փողոց – Ուլնեցու փողոց – Է. Հասրաթյան փողոց երթուղով:
«Հորդորում ենք վարորդներին՝ աշխատանքի արդյունավետության ապահովման համար փոխադրամիջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ: