«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է 2024 թվականի մեդիաազատության ցուցիչը։ Նախաձեռնության շրջանակում ուսումնասիրվել է 180 երկիր: Ըստ հետազոտության՝ ԶԼՄ-ների ազատության ինդեքսով առաջատար է Նորվեգիան, այդ երկրին հաջորդում են Դանիան, Շվեդիան, Նիդերլանդները և Ֆինլանդիան:
Տասնյակում նախկին ԽՍՀՄ երկրներից հայտնվել է միայն Էստոնիան՝ զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը:
Տարածաշրջանում առաջատարը Հայաստանն է՝ 43-րդ տեղով: Հատկանշական է, որ 2023 թվականին Հայաստանը 49-րդ հորիզոնականում էր: Դա նշանակում է, որ վերջին տարում մեր երկիրը բարելավել է դիրքերը 6 կետով:
Վրաստանը 103-րդ տեղում է, Թուրքիան զբաղեցրել է 158 հորիզոնականը, Ադրբեջանը՝ 164-րդը:
Ռուսաստանը ազատության ինդեքսով 162-րդն է: Վերջին՝ 180-րդ տեղում Հյուսիսային Կորեան է:
Տարածաշրջանային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։