Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Կատարի մայրաքաղաք Դոհայում հանդիպել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարության, այդ թվում՝ քաղբյուրոյի ղեկավարի հնարավոր թեկնածու Խալեդ Մեշաալի հետ։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ Խալեդ Մեշաալը ներկայացվում է որպես ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի պաշտոնակատար։
ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության և տարածաշրջանում ստեղծված իրավիճակը Ֆիդանը քննարկել է նաև Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանիի հետ: