Ողջունում եմ Եվրամիության և ԱՄՆ-ի անմեղ քաղաքացիների, ինչպես նաև Ռուսաստանում գերության մեջ գտնվող ազնիվ ռուս դեմոկրատների ազատ արձակումը՝ X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
«Կրեմլը նրանց փոխանակել է դատապարտված հանցագործների և մարդասպանների հետ։ Սա ցույց է տալիս կտրուկ տարբերություն»,- նշել է գործչը:
Նրա խոսքով՝ դա մեծ ուրախության պահ է բոլոր նրանց համար, ովքեր պայքարել են այդ մարդկանց ազատության համար: