Ֆրանսիան Իրանում գտնվող իր քաղաքացիներին խորհուրդ է տվել անհապաղ լքել այդ երկիրը՝ էսկալացիայի վտանգի պատճառով:
«Ֆրանսիացիներին, որոնք գտնվում են Իրանում, խորհուրդ է տրվում հնարավորինս շուտ լքել երկիրը՝ տարածաշրջանում ռազմական էսկալացիայի մեծ ռիսկի պատճառով»,- լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նշված է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ գերատեսչությունը Ֆրանսիայի քաղաքացիներին կոչ էր արել զերծ մնալ Իսրայել, Լիբանան և պաղեստինյան տարածքներ այցելելուց: