Իսրայելը հատել է կարմիր գիծը՝ Իրանում սպանելով ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեին, հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին՝ ՌԴ պաշտոնակցի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
«Իսմայիլ Հանիեին սպանելով՝ իսրայելական ռեժիմը հատեց կարմիր գիծը և վտանգի տակ դրեց տարածաշրջանի և աշխարհի խաղաղությունն ու կայունությունը, այդ իսկ պատճառով Իրանի Իսլամական Հանրապետությունն, անխոս, կօգտվի իր ազգային անվտանգության ու տարածքային ամբողջականության պաշտպանության անօտարելի և օրինական իրավունքից»,- ասել է նա։