Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտն ընդունել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլիին:
«Մենք քննարկել ենք Իսրայելի և Մեծ Բրիտանիայի միջև անվտանգության ոլորտում կապերի ամրապնդումը և հետախուզության ոլորտում համագործակցության պահպանումը:
Ես կարևորեցի կոալիցիայի ստեղծումը՝ Իսրայելին Իրանից և նրա կամակատարներից պաշտպանելու համար, հատկապես մեր օրերում, դա անհրաժեշտ գործողություն է Մերձավոր Արևելքի և ամբողջ աշխարհի կայունության համար»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Գալանտը: