Թուրքիայի անվտանգության ծառայությունը մոտ 100 մարդու է ձերբակալել` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու կասկածանքով` հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։
«ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ 3 օրվա ընթացքում 26 նահանգում իրականացված գործողությունների շրջանակում ձերբակալվել է 99 մարդ»,- նշել է թուրք նախարարը։ Ձերբակալություններ են իրականացվել այդ թվում՝ Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում:
Մեկ տարվա ընթացքում հանրապետությունում, Թուրքիայի ՆԳՆ տվյալներով, ձերբակալվել է ավելի քան 3 հազար մարդ՝ խմբավորման հետ կապերի կասկածանքով։