Օգոստոսի 1-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Եղեգնաձոր Տարածքային կազմակերպությունում կայացան խորհրդի և վերահսկողի ընտրություններ։ Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից։
Ընտրությունների արդյունքում ՏԿ խորհրդի կազմում ընտրվեցին Նիկոլայ Բայաթյանը, Արսեն Խաչատրյանը, Արթուր Կարապետյանը, Մուշեղ Ներսիսյանը, Սամվել Ոսկանյանը, Տրդատ Սարգսյանը։
Վերահսկող ընտրվեց Վահան Աբրահամյանը։
ՏԿ խորհուրդն անդրանիկ նիստում որոշեց խորհրդի նախագահի պաշտոնում Վարչության հաստատմանը ներկայացնել Տրդատ Սարգսյանի թեկնածությունը։