Վարչապետն այսօր Տավուշում է՝ աշխատանքային հագեցած օրակարգով: Նիկոլ Փաշինյանը մի քանի կանգառ է ունեցել՝ Դիլիջան, Թեղուտ, Իջևան: Հասցեներից մեկում երկրի ղեկավարը դժգոհել է զորամասեր տանող որոշ ճանապարհների վիճակից: Փաշինյանը եղել է նաև գրեթե մեկդարյա պատմություն ունեցող Դիլիջանի երկրագիտական թանգարանում, նկատել՝ շոկի մեջ է, որ կա թանգարան, որտեղ նաև Այվազովսկի, Սարյան և Բաշինջաղյան է ներկայացված, կա այսքան զբոսաշրջիկների հոսք, բայց թանգարանում անկտիվություն չկա: Վարչապետը այցելել է նաև սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվող մանկապարտեզ:
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում։