Ծրագրային բարելավումներով և պլանային աշխատանքներով պայմանավորված՝ այսօր հասարակական տրանսպորտում խնդիրներ էին առաջացել վալիդատորների միջոցով վճարումներ կատարելու ժամանակ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:
«Համակարգը դեռ ամբողջական ներդրման ու կայացման փուլում է։
Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար»,- ասված է գրառման մեջ։