Հ-38, /Հ-30/-Թթուջուր-Նավուր-/Հ-36/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 26 կմ հատվածի հիմնանորոգումը ավարտական փուլում է: Այդ մասին ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ֆեյսբուքի էջում:
«Ծրագրի արժեքը 3,6 մլդ դրամ է, որը հատկացվել է պետական բյուջեից։
Ճանապարհի ընդհանուր երկարությունը 26 կմ է։
Ընթացքի մեջ են նաև Թթուջուր-Նավուր ճանապարհի 1-ին տեղամասի՝ 15 կմ հատվածի շինաշխատանքները:
Ծրագրի արժեքը 2,4 մլրդ դրամ է։
Աշխատանքները կավարտվեն մինչ տարեվերջ»,- նշված է գրառման մեջ: