Օգոստոսի 2-ին՝ ժամը 13:26-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասում՝ ավտոկայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. ավտոմեքենայից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են Opel (վարորդ՝ Հ. Թ., ծնված 1989 թ.) և Mitsubishi (վարորդ՝ Գ. Հ., ծնված 1978 թ.) մակնիշների ավտոմեքենաները. հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս են գրվել:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: