Իջևան քաղաքի Բլբուլյան-Այգեստան խաչմերուկից մինչև Այգեստան-Ասլանյան խաչմերուկ, ընդհանուր 1 կմ երկարությամբ, իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ: Այդ մասին ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ֆեյսբուքի էջում:
Սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների արժեքը 129.6 մլն դրամ է, որից 71,3 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը: