Հինգը՝ Գյումրիում, հինգն էլ Վանաձորում երթուղի են դուրս եկել էլեկտրական նոր ավտոբուսները: Հանրապետությունում առաջին նախադեպն է, հասարակական տրանսպորտի հին շարժակազմերը, էլեկտրական ավտոբուսներով փոխարինելը: ԵՄ դրամաշնորհով գնված ավտոբուսները վրացական արտադրանք են, ձեռք են բերվել 1.7 մլն դոլարով: Երկու քաղաքին աջակցության այս ծրագրով 2.6 մլն դոլար էլ կուղղվի տեղերում պլաստիկի վերամշակմանը:
Հեղինակ՝ Քրիստինա Մկրտչյան