Դիլիջանի թիվ 5 մանկապարտեզում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ: Այդ մասին իր Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների ընդհանուր արժեքը 91 մլն դրամ է, որից 61 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը։
Նախատեսվում է հիմնանորոգման աշխատանքներն ավարտին հասցնել դեկտեմբերին»,- գրել է Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել: