Նախնական հետաքննության արդյունքները ցույց են տալիս, որ Իսրայելն է պատասխանատու ՀԱՄԱՍ պաղեստինյան ծայրահեղական շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության համար, որը սպանվել էր Թեհրանում՝ հրթիռի հարվածից։ Այդ մասին հայտնել է Fars գործակալությունը։
Աղբյուրի տվյալներով՝ հարձակման պահին Հանիեն իր նստավայրի չորրորդ հարկում է գտնվել, որը տեղակայված է Թեհրանի Զաֆարանիա շրջանում։ Հաղորդվում է, որ շենք է ընկել արկ, որը քանդել է տանիքի մի մասը։