Երկօրյա դադարից հետո «Հըզբոլլահ»-ը մի քանի հրթիռային հարված է հասցրել Արևմտյան Գալիլեայի իսրայելական բնակավայրերին։
Հուլիսի 30-ին Իսրայելի բանակն ավիահարված է հասցրել Լիբանանի մայրաքաղաքին։ ՑԱՀԱԼ-ի հայտարարության համաձայն՝ թիրախում է եղել Հըզբոլլահի հրամանատարներից մեկը, որը պատասխանատու է Գոլանի բարձունքների վրա օրերս տեղի ունեցած հրթիռային հարձակման համար:
Հայտնի է դարձել Ֆուադ Շուքրի սպանության մասին, որը բարձրաստիճան հրամանատար էր և Հեզբոլլահի գլխավոր քարտուղարի «աջ ձեռքը»: Խմբավորումը խոստացել է անպատասխան չթողնել Իսրայելի գործողությունները: Aljazeera-ի տվյալով՝ Բեյրութի վրա հարձակման հետանքով բնակելի օբյեկտներ են տուժել, ավելի քան 70 մարդ վիրավորվել է, կան զոհեր: