Հունգարիայի ԱԳՆ խոսնակ Մատե Պացոլայը հերքել է այն պնդումները, թե Բուդապեշտը վետո է կիրառել Վենեսուելայի նախագահի ընտրության արդյունքների վերաբերյալ ԵՄ ընդհանուր հայտարարության նկատմամբ և Telex պորտալին հայտնել է, որ Հունգարիան միացել է բանաձևին՝ Վենեսուելայից ստացված հաղորդումներն ուսումնասիրելուց հետո։
Ավելի վաղ Politico թերթը, վկայակոչելով պաշտոնյաներին, հայտնել էր, որ ԵՄ-ն Հունգարիայի վետոյի պատճառով չի կարողացել միասնական հայտարարությամբ հանդես գալ՝ արտահայտելու իր մտահոգությունը Վենեսուելայի նախագահի ընտրության արդյունքների կապակցությամբ: