Հայ-թուրքական սահմանին գտնվող Մարգարայի անցակետի սպասարկումը սկսելու համար քաղաքական որոշում պետք է կայացվի։ Այս մասին նշել է պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
«Մարգարայի անցակետը պատրաստ է սպասարկելու երրորդ երկրների քաղաքացիներին և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց։ Արդեն վաղուց պատրաստ է։ Չգիտեմ` երբվանից է սպասարկվելու, քաղաքական որոշում պետք է կայացվի:
Կետը էսպես թե էնպես պետք է կառուցվեր, կառուցվել է, որովհետև եղել է նախնական պայմանավորվածություն, դրա շրջանակներում մենք աշխատել ենք, կետը պատրաստի վիճակի ենք բերել, հիմա, երբ որ քաղաքական որոշում կլինի, մենք պատրաստ կլինենք սպասարկելու»,- ասել է Բադասյանը: