Հանրապետության հինգ մարզի գյուղաբնակներին հասանելի կլինեն վառելիքը խնայող վառարաններ: Հաշվարկվում է, որ բարձրադիր բնակավայրերում սա կնպաստի նաև ընտանիքի բյուջեի խնայմանը: Նախաձեռնողները նախ դասընթաց են կազմակերպել տեղի վարպետների համար, այնուհետև ցուցահանդեսով ներկայացրել էներգաարդյունավետ արտադրանքի առավելությունները: Ծրագիրը ֆինանսավորել է ԵՄ-ն ու Գերմանիայի կառավարությունը՝ նպատակ ունենալով նվազեցնել անտառհատման ծավալը:
Մանրամասները՝ ռեպորտաժում: