Օգաստոսի 1-ին՝ ժամը 06.00-ի սահմաններում, Շիրակի մարզի Ոսկեհատ գյուղի տներից մեկում տեղի է ունեցել
պայթյուն, որի հետևանքով՝ փլուզվել է տան զգալի մասը, ինչպես նաև վնասվել է տան բակում կայանված ավտոմեքենան։ Դրա հետևանքով մահացել է նշված տան բնակիչ 12-ամյա երեխա, որի դին դուրս է բերվել փլատակներից։ Բայցի դրանից՝ մարմնական վնասվածքներով Գյումրի ԲԿ են տեղափոխվել նշված տան 31-ամյա և 56-ամյա բնակչուհիներ։