Օգոստոսի 1-ին՝ ժամը 14:02-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի եկեղեցու մոտակայքում բեռնատարն երթևեկելի հատվածում ընդունել է մկրատաձև դիրք, ինչի հետևանքով ճանապարհահատվածը դարձել է անանցանելի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ VOLVO մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա. Ա.) ճանապարհի երթևեկելի հատվածում ընդունել է մկրատաձև դիրք, ինչի հետևանքով խցանվել են մոտ 80 բեռնատար և մոտ 50 մարդատար ավտոմեքենա:
Փրկարարներն ուղղել են բեռնատարը և դուրս բերել երթևեկելի հատվածից. երթևեկությունը վերականգնվել է: Փրկարարների կողմից դեպքի վայրում իրականացվել է հերթապահություն։