Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը հինգերորդ հանդիպումն են անցկացրել, վերահաստատել նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Ռուբինյանը հանդիպումից հետո գրել է, որ համաձայնեցրել են վստահության ամրապնդման նոր միջոցները: Քըլըչի գնահատմամբ՝ կառուցողական ըմբռնումով քննարկել են կարգավորման գործընթացի բոլոր ասպեկտները:
Մանրամասները՝ Մուշեղ Իսախանյանի ռեպորտաժում։