Բեյրութի հարավային արվարձաններին իսրայելական հարվածի հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ, ևս 74-ը վիրավորվել են, փլատակներում անհետ կորածների որոնումները շարունակվում են: Այդ մասին հայտնել է Լիբանանի առողջապահության նախարարությունը։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հաղորդել էր, որ հարվածել է լիբանանյան արմատական շիա «Հեզբոլլահ» շարժման հրամանատարին, որը, ըստ Իսրայելի, պատասխանատու է մի քանի օր առաջ Գոլանի բարձունքների գնդակոծման համար, ինչի հետևանքով զոհվել էր 12 մարդ:
Լիբանանի հարցերով ՄԱԿ-ի հատուկ համակարգող Ժանին Հենիս-Պլասխարտը հուլիսի 30-ին խոր մտահոգություն է հայտնել Բեյրութի «խիտ բնակեցված» արվարձանին իսրայելական հարվածի առիթով, որը «հանգեցրել է բազմաթիվ քաղաքացիական զոհերի»:
Պաշտոնյան նշել է, որ Իսրայելի և Լիբանանի միջև հակամարտության «ռազմական լուծում չկա», և կոչ է արել մարտերը դադարեցնելու համար ընտրել «դիվանագիտական ուղիներ»։