Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ գիշերը Ռուսաստանի տարբեր շրջանների և Ղրիմի վրա խոցվել է 19 ուկրաինական անօդաչու թռչող սարք և մեկ հրթիռ։
Կուրսկի շրջանում ուկրաինական հարվածի հետևանքով նավթի պահեստում հրդեհ է բռնկվել: Ռուսական կողմը վստահեցնում է, որ զոհեր կամ ավերածություններ չկան։
Ուկրաինայի ռազմածովային ուժերի ներկայացուցիչ Դմիտրի Պլետենչուկը հայտնել է, որ ռուսական երեք սուզանավ գտնվում է Սև ծովում, Ուկրաինայի պաշտպանության ուժերը վերահսկում են իրավիճակը։
Բրիտանական պաշտպանության բանակի զեկույցում էլ նշված է, որ ռուսական զորքերը մոտենում են Դոնեցկի մարզի Պոկրովսկ քաղաքին և, ամենայն հավանականությամբ, կշարունակեն իրենց մարտավարական առաջխաղացումը առաջիկա շաբաթներին: «Սակայն նրանց ընդհանուր օպերատիվ կարողությունները մնում են սահմանափակ»,- ասվում է զեկույցում: