Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման ֆոնին Վաշինգտոնը դադարեցնում է Թբիլիսիին աջակցության ծրագիրը: ԱՄՆ պետքարտուղարը հիշեցրել է, որ մայիսի 23-ին Վրաստանի կառավարության գործողություններից հետո ամերիկյան կողմը հայտարարել է երկկողմ գործակցության վերանայման մասին:
«Այդ որոշման շրջանակում Միացյալ Նահանգները կասեցնում է ավելի քան 95 միլիոն դոլարի աջակցությունը, որից օգտվում էր Վրաստանի կառավարությունը»,- նշել է Էնթոնի Բլինքենը։
Նրա խոսքով՝ կառավարության հայտարարությունները կեղծ և անհամատեղելի են ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության նորմերի հետ։ «Չնայած դրան՝ շարունակում ենք աջակցությունը Վրաստանի ժողովրդին օգուտ բերող ծրագրերին»,- մանրամասնել է Բլինքենը: