Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենը՝ Կոնգրեսի Սենատի արտաքին գործերի հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ անդրադարձել է Վրաստանի իրադրությանը:
«Վաշինգտոնի վարչակազմը քննարկել է Վրաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը։ Միևնույն ժամանակ ԱՄՆ իշխանությունները հույս ունեն, որ Թբիլիսին առաջիկա ամիսներին կփոխի ուղեգիծը»,- ասել է պաշտոնյան: Նրա խոսքով՝ Վրաստանի իշխող կուսակցությունը պետք է հասկանա, որ հետդարձի ճանապարհ դեռ կա։
«Մեկ տարի առաջ մենք տեսանք, որ ոչ ճիշտ ուղի է ընտրվել, իսկ հետո իշխող կուսակցությունը փոխեց իր ուղեգիծը և հասավ վիթխարի հաջողությունների։ Հուսով եմ, որ դա կարող է կրկին տեղի ունենալ հետագա ամիսներին»,- հավելել է Օ’Բրայենը: