«Հեզբոլլահ»-ի հրամանատար Ֆուադ Շուքրը սպանվել է իսրայելական հարվածից, հայտնում է անվտանգության մարմիններում լիբանանյան աղբյուրը։
Հիշեցնենք, որ երեկ «Հեզբոլլահ»-ի աղբյուրները հաղորդել էին, թե հրամանատար Ֆուադ Շուքրի սպանության փորձը ձախողվել է։
ՑԱՀԱԼ-ից հայտնել էին, թե Շուքրը «Հըզբոլլահ»-ի բարձրաստիճան հրամանատարներից է, որը «պատասխանատու է Իսրայելի քաղաքացիական անձանց սպանության համար»։