Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է վերագործարկել վրաց-ամերիկյան հարաբերությունները, եթե ԱՄՆ-ն ձեռնարկի փոխադարձ քայլեր:
Կոբախիձեն նաև նշել է, որ Վրաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունները վատթարացել են անցած 4 տարվա ընթացքում:
«Մենք սպասողական ռեժիմում ենք, հարաբերությունները պետք է վերականգնվեն: Մենք լիովին պատրաստ ենք, գլխավորը հաջորդ քայլերը տեսնելն է»,- տեղեկացրել է պաշտոնյան:
Հեղինակ՝ Նարե Գրիգորյան