Հուլիսի 31-ին ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը, ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Նելլի Դավթյանը և ՄՔԾ անձը հաստատող փաստաթղթերի թողարկման վարչության պետ Աննա Մակարյանը հանդիպել են Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանումների արդյունավետ կառավարման շրջանակում օպտիմալացման ծրագրի, մասնավորապես՝ Նոր Հաճնի և Չարենցավանի անձնագրային խմբերն այլ բաժինների հետ միավորելու վերաբերյալ բողոք ներկայացրած Կոտայքի մարզի մի խումբ բնակիչների, ինչպես նաև ավագանու անդամների հետ։
Նելլի Դավթյանը մանրամասնել է օպտիմալացման տրամաբանությունը և ներկայացրել հաջորդական քայլերի ճանապարհային քարտեզը։ Քննարկմանը մասնակցող քաղաքացիները նշել են բնակիչների կողմից բարձրաձայնվող խնդիրները, օպտիմալացման հետևանքով առաջացած դժվարությունները և ներկայացրել անձնագրային խումբը վերատեղակայելու մասին իրենց պահանջը։
Ոլորտի պատասխանատուները քաղաքացիների ներկայացրած խնդիրների վերաբերյալ ալյընտրանքային լուծումներ են առաջարկել։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկման համատեքստում կայացված որոշումների վերաբերյալ մեկամսյա ժամկետում տեղեկացնել քաղաքացիներին։