Հուլիսի 27-ին ՀՀ ֆինանսների նախարարությունը ք. Հրազդանում անցկացրել է արտագնա աշխատանքային հավաք՝ նախարարության աշխատակազմի մասնակցությամբ:
Ինչպես հայտնում են ֆինանսների նախարարությունից, նախարար Վահե Հովհաննիսյանը աշխատակիցներին է ներկայացրել նախարարության ռազմավարական նշանակության մի շարք հարցեր, քննարկել հետագա անելիքներն ու ամփոփել կատարված աշխատանքները:
Կարևորելով աշխատակիցների համախմբվածությունը և թիմային աշխատանքի արդյունավետությունը՝ անցկացվել են մոտիվացիոն, ինտելեկտուալ բնույթի խաղեր՝ համատեղ միջոցառումն առավել հետաքրքիր և բովանդակալից դարձնելու նպատակով:
Միջոցառումն իրականացվել է ֆինանսների նախարարության և ԱՆ «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ՝ «Քաունթերփարթ ինթերնեյշնլ» կազմակերպության օժանդակությամբ իրականացվող «Աջակցություն «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամին» ծրագրի շրջանակներում՝ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ: