Հուլիսի 31-ին՝ ժամը 11:15-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան-Տանձավեր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ինչի հետևանքով ճանապարհը երկկողմանի փակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են VOLVO (վարորդ՝ Ս. Պ.) և IVECO (վարորդ՝ Կ. Ա.) մակնիշների բեռնատարները, ինչի հետևանքով մոտ 30 բեռնատար խցանվել է:
Փրկարարների և պարեկային կարգախմբի կողմից կարգավորվել է երթևեկությունը, և խցանված բեռնատարները կարողացել են շարունակել ընթացքը:
Փրկարարները մոտակայքում խափանված ևս մեկ IVECO մակնիշի բեռնատար (վարորդ՝ Գ. Մ.) դուրս են բերել ճանապարհահատվածից: