Օլիմպիական խաղերին հետևելու նպատակով Փարիզում գտնվող ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հանդիպել է Ղազախստանի սպորտի նախարար Երմեկ Մարժիկբաևի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հեռանկարները, նախանշվել փոխգործակցության ուղղությունները, մասնավորապես՝ համատեղ ուսումնամարզական հավաքների, սեմինարների կազմակերպման առումով:
Փարիզ այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալը հանդիպումներ է ունեցել նաև Ուզբեկստանի սպորտի նախարար Աթխամ Իկրամովի, ինչպես նաև Տաջիկստանի և Ղրղզստանի սպորտի ոլորտը համակարգող պաշտոնյաների հետ: