Հանրապետական շտապօգնության ծառայության տնօրեն Սահակ Հակոբյանին կաշառք ստանալու համար մեղադրանք է ներկայացվել։ Այս մասին
1Lurer.am-ին հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
«ՀՀ ԱՆ Հանրապետական շտապօգնության ծառայության տնօրենին մեղադրանք է ներկայացվել զորակոչիկին բժշկական կեղծ ախտորոշման հիմքով պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու դիմաց առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։
Բացի տնօրենից՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում մեղադրյալի կարգավիճակ ունի ևս երեք անձ, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը»,- ասել է նա։