Տաջիկստանի հողային կառավարման և գեոդեզիայի պետական կոմիտեի նախագահ Օրիֆ Խոջազոդան հայտնել է, որ այս պահին հստակեցվել է տաջիկ-ղրղզական սահմանի 94%-ը՝ 928 կմ գիծը, իսկ սահմանի վիճելի հատվածների հարցի կարգավորման շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են:
Խոջազոդան չի մանրամասնել, թե սահմանի որ հատվածներն են մնում չհամաձայնեցված:
«Տաջիկստանի և Ղրղզստանի տեղագրական խմբերն այս տարվա առաջին վեց ամվա ընթացքում հանդիպել են տասներկու անգամ։ Զգալի առաջընթաց է գրանցվել սահմանի հարցում։ Այս ժամանակահատվածում ավարտվել է սահմանագծի 82,3 կիլոմետրի նկարագրությունը»,- նշել է պաշտոնյան, հավելել՝ աշխատում են փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելու ուղղությամբ։