Հնդկաստանի Քերալա նահանգում սողանքների պատճառով մահացել է առնվազն 50 մարդ, ավելի քան 100-ն անհետ կորած է:
Հարավային հատվածում սուղանքները գոյացել են հորդառատ անձրևներից: Հատկապես տուժել են Քերելա շրջանի գյուղերը: Փրկարարների աշխատանքը բարդացրել է շարունակվող ջրհեղեղը:
«Մենք փորձում ենք օգնել մեր ժողովրդին»,- հայտարարել է նահանգի առողջապահության նախարար Վինա Ջորջը:
Մոտ 100 մարդու հաջողվել է փրկել:
Հեղինակ՝ Նարե Գրիգորյան