Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում է, երկրի ղեկավարը ներկա է եղել Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը: Մինչև այդ, Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մասուդ Փեզեշքիանի հետ: Իրանի նախագահը վերահաստատել է նախկինում բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները, պատրաստակամություն հայտնել հարստացնելու երկկողմ գործակցության օրակարգը: Վարչապետը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ միտված տարածարջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը: Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեի հետ:
Մանրամասները՝ Մուշեղ Իսախանյանի ռեպորտաժում։